«Նիկոլը, դռնեդուռ ընկած, վարկանիշն է բարձրացնում, թիմակիցները տապալում են»․ Արթուր Գևորգյան
17:18, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ.
Քանդակագործ Արթուր Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուզում էի հասկանալ, թե Ալենը, մյուսները, ինչի՞ են կոպտում ընդդիմադիրներին և լրագրողներին։ Իրականությունից ու ժողովրդից էդ կարգի կտրված ու վախերի մեջ են։ Չէի պատկերացնում մասշտաբը, բայց խուսափողական, վիրավորական վերաբերմունքը մենակ դա է փաստում։ Նիկոլն ընկել է դռնեդուռ վարկանիշն է բարձրացնում, իր թիմակիցները տապալում են։ Երևի Նիկոլի ինադու են անում, բայց որ իզգոյ են, սա հաստատ»։