ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը: Այս մասին «24նյուզ»-ին է հայտնել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին, տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին նախատեսված է Մայր Տաճարի վերաօծման արարողություն:
Իշխանության այլ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ առայժմ չկան։ Միայն լուրեր են շրջանառվում, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է մասնակցել Մայր Տաճարի վերաօծման արարողությանը։