Հայտնել էինք, որ 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել իշխանության ներկայացուցիչները, նրանց թվում նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Երբ վերջինս հեռանում էր պանթեոնից, Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց․ «Ստացվեց էլի, հարգանքի տուրքը ստացվեց»։ Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ ասելով․ «Էդ զիբիլի վրայի կատվին տարեք ստեղից»։