Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱՄՆ-ն հանձնառու է աշխատել ՀՀ կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց»․ ԱՄՆ դեսպանատուն

16:12, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ.
«ԱՄՆ-ն հանձնառու է աշխատել ՀՀ կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց»․ ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան գրառումը․ «Սեպտեմբերի 27-ին դեսպան Քվինը զորակցեց և իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին։ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց: Մենք վերահաստատում ենք մեր հաստատուն աջակցությունը տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը կապահովի կայունություն և անվտանգություն»։

1140 | 1
Facebook