Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չեմ գնալու Մայր Տաճարի վերաօծմանը, էդ մարդիկ էնտեղ չպետք է լինեն»․ Գառնիկ Դանիելյան

14:18, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ.
«Չեմ գնալու Մայր Տաճարի վերաօծմանը, էդ մարդիկ էնտեղ չպետք է լինեն»․ Գառնիկ Դանիելյան

«Ես ասել եմ, որ չեմ պատրաստվում գնալ Մայր Տաճարի վերաօծմանը։ Ես բազմաթիվ անգամ իմ դիրքորոշումը հայտնել եմ՝ այն մարդիկ, որոնք եկեղեցու դեմ տարիներ շարունակ արշավ են սկսել, այն մարդիկ, որոնք հենց գալու օրվանից ասում են նոր Հայաստան, նոր հայրապետ, էդ մարդիկ էդտեղ չպիտի լինեն՝ անկախ նրանից ես կգնամ, մեր պատգամավորներից կգնան, չեն գնա։ Դա է իմ դիրքորոշումը»,-«Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով իշխանության մասնակցությանը Մայր Տաճարի վերաօծման արարողությանը։

«Չեմ գնալու Մայր Տաճարի վերաօծմանը, էդ մարդիկ էնտեղ չպետք է լինեն»․ Գառնիկ Դանիելյան
1993 | 0
Facebook