«44-օրյա պատերազմի հիմնական հանցագործը Ադրբեջանի Հանրապետությունն է։ Այն լինելով ագրեսոր՝ այսօր փորձում է ագրեսորի պիտակը կպցնել Հայաստանին, հայ ժողովրդին, Արցախին և տարբեր ճնշումներ կիրառել»,- «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Անդրադառնալով Փաշինյանի հեռացմանն ուղղված քայլերին՝ Օհանյանն ասաց․ «Այս 4 տարվա ընթացքում ընդդիմությունը պայքարել է թե՛ ԱԺ-ում, թե՛ ԱԺ-ից դուրս։
Մեզ անհարժեշտ է ուժերի ավելի լայն գեներացում, համախմբում, եթե լինի կհասնենք հաջողության»։