Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փաշինյանը իրավունք ունի՞ ՄԱԿ-ի ամբիոնից բանակցային փաստաթղթի դրույթ հրապարակել»․ Գեղամ Մանուկյան

15:30, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ.
«Փաշինյանը իրավունք ունի՞ ՄԱԿ-ի ամբիոնից բանակցային փաստաթղթի դրույթ հրապարակել»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց ՀՀ ԱԱԾ-ի տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին․ «Երբ Ադրբեջանի հետ Հայաստանի բանակցող փաստաթղթին ընդդիմության ներկայացուցիչներս հնարավորություն ունեինք ծանոթանալու, ամեն անգամ ստորագրում էինք, որ իրավունք չունենք հրապարակելու։ Բայց ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը այդ փաստաթղթի մի դրույթը հրապարակեց։ Ինքը անվապես իրավունք ունի որոշելու, որ կարող է հրապարակե՞լ, թե՞ ինչ-որ կանոնակարգված մեխանիզմ կա, որ պետական գաղտնիք պարունակող որևէ փաստաթուղթ կամ դրույթ կարող են հրապարակել»։ Անդրանիկ Սիմոնյանը պատասխանեց․ «Այս հարաբերությունները կարգավորված են պետական գաղտնիքի մասին օրենքով։ Եվ ընդհանուր կարգավորումը այն է, որ յուրաքանչյուր հրապարակում կարող է թույլ տալ պետական գաղտնիքը տնօրինող մարմինը»։

«Փաշինյանը իրավունք ունի՞ ՄԱԿ-ի ամբիոնից բանակցային փաստաթղթի դրույթ հրապարակել»․ Գեղամ Մանուկյան
1021 | 0
Facebook