Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չենք ունեցել գեթ մեկ պրոֆեսիոնալ զորամիավորում»․ Վահրամ Աթանեսյան

13:12, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ.
«Չենք ունեցել գեթ մեկ պրոֆեսիոնալ զորամիավորում»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարեկան ինչքա՞ն գումար է հատկացվել Պաշտպանության բանակին: Հիմա կասեն՝ գաղտնիք է, հրապարակման ենթակա չէ: Թող այդպես լինի, բայց խոսքը, հաստատ, ինչպես ասում են՝ «կոպեկների» մասին չէ: Բայց չենք ունեցել գեթ մեկ պրոֆեսիոնալ զորամիավորում, նույնիսկ՝ առանձին ստորաբաժանում: Բանակում միայն ժամկետային ծառայության18-20 տարեկան զինվորներ էին, որ քառասունօրյա «учебка»-ից անմիջապես անցնում էին մարտական հերթապահության: Ահա այդ տղա-երեխաներն են չորս տարի առաջ այս օրն ընդունել թշնամու հուժկու հարձակումը: Աշխարհի ոչ մի երկիր իր գենաֆոնդն այդպես չի մսխում և հետո գլխին մոխիր չի ցանում: (Եթե, իհարկե, առ զոհվածների հիշատակ ասվող բառերը կեղծ չեն, ինչպես հայրենասիրության մասին ֆեյսբուքյան «գիմնազիստուհիների» լալահառաչ գրառումները): Պատերազմը չէր ավարտվել, հաղթանակ կոչվածը գեներալական ուսադիրների շողք և շքանշանների զրնգոց և հացկատակ կուսակցապետերի և տափակ մտավորականության հորինած խաբեություն էր: Պատերազմը չի ավարտվել: Պատերազմին պետք է պատրաստվել պրոֆեսիոնալ-թշնամիասպան բանակով, բայց միշտ խոսել խաղաղության, համագործակցության, բարիդրացիության մասին:
     Ատելությունը, վրիժառությունը սառը խորտիկ է:
     Հատուցման մասին չեն ճչում»:

1789 | 1
Facebook