«Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության համար խաղաղության պայմանագիր ունենալը դարձել է իրենց գործունեության երևի միակ հարցը։ Ակնհայտ է, որ խաղաղության պայմանագրի քննարկումները բերում են նրան, որ Նիկոլ Փաշինյանը, արդեն քիչ է մնում ասի՝ եկեք գոնե միայն վերնագիրը ստորագրենք, որ մի հատ խաղաղության պայմանագիր կա»,-«Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ «Երբ Փաշինյանը ասում է, որ չհամաձայնեցված կետերը հանենք, համաձայնեցվածները ստորագրենք, պարզ հարց է առաջանում՝ չհամաձայնեցված կետերի հետագա դրսևորումը ո՞նց է լինելու, ո՞նց կարող է լինի խաղաղություն, եթե փաստում ենք, որ ինչ-որ կարևորագույն կետեր, որը պայմանագրի մաս էր կազմում, դուրս է գալիս։ Փաշինյանի կողմից խաղաղության պայմանագրի մուրալը ուղղակի անհասկանալի է։ Պետք է գետնի վրա իրականում ապահովենք մեր երկրի խաղաղությունը»,-նշեց Առաքելյանը։