Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամենամեծ նվերը արեցիր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում»․ Անժելա Էլիբեգովա

12:54, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ.
«Ամենամեծ նվերը արեցիր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում»․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «նիկո՛լ, գիտես, ընկերդ հաճախ ա սիրում հիշել, ոնց իրեն շանս տվեցիր պատերազմ սկսել։
     Որ իշխանության գալուց հետո անմիջապես տվեցիր հողերը հանձնելու խոստումներ, հետո իրար հակասող ու անտրամաբանական գործողություններով տապալեցիր բանակցությունները ու ամենամեծ նվերը արեցիր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ ասելով մի բան, ինչից սկսվեց պատերազմի հետհաշվարկը։
     Այդ ամբողջ հետհաշվարկի ընթացքում ինքը ինժիներական աշխատանքներ էր անում առաջնագծում, իսկ հայկական զորքին հրահանգել էին կրակ չբացել։
     Ինքը զորք էր կուտակում, իսկ Արցախի ամենակարևոր հատվածներում փորձառու հրամանատարներին արագ փոխում էին տեղանքին անծանոթ ու մարտական հաջողություններ չունեցողներով։
     Քեզ զեկուցում էին գալիք պատերազմի մասին, իսկ զորքի ծավալման ու «համար 1-ի» հրաման չէր տրվում։
     Կառավարությունները ավելի փոքր բաների համար են հրաժարական տվել։ Բայց դա քաղաքական հասունություն, պետության հանդեպ պատասխանատվություն ու պետական մտածողություն ունեցողները։ Քեզ դա չի վերաբերվում։
     Դու շարունակում ես սիրել իշխանությունը ու ատել ժողովրդին։ Դա փոխադարձ ա։ Իսկ ատելի ղեկավարները վաղ թե ուշ շատ անփառունակ են հեռանում»։

1838 | 1
Facebook