Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հաղթելու նպատակ չէր դրվել․ պարտությունը երաշխավորված էր»․ Տիգրան Աբրահամյան

11:30, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ.
«Հաղթելու նպատակ չէր դրվել․ պարտությունը երաշխավորված էր»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի ինքնախոստովանությունը, թե իր մեղավորությունն այն էր, որ 2018 թվականին անկեղծ չի եղել հասարակության հետ և չի ասել, որ իր պատկերացումներում Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, արդեն բավարար է համոզվելու, որ 2020 թվականի պատերազմում հաղթելու նպատակ չի դրվել և պարտությունը երաշխավորված է եղել:
     Իշխանությունը նպատակաուղղված պարտության է տարել պետությանը ոչ միայն Արցախը հանձնելով, այլ Հայաստանը դարձնելով խոցելի, ինչն էլ հետագայում ճանապարհ բացեց ՀՀ տարբեր հատվածների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի և մեծաթիվ զոհերի արձանագրման վրա»:

1110 | 0
Facebook