Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ո՞վ և ինչո՞ւ էս ամեն ինչը գցեց ձեր գրպանը»․ լրագրողը՝ Սամվել Շահրամանյանին

10:48, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ.
«Ո՞վ և ինչո՞ւ էս ամեն ինչը գցեց ձեր գրպանը»․ լրագրողը՝ Սամվել Շահրամանյանին

Այսօր 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոն էր այցելել նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Լրագրողների հետ զրույցում, այն հարցին, թե «էս ամեն ինչը ո՞վ և ինչո՞ւ հենց ձեր գրպանը գցեց վերջին օրերին» Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պատասխանեց․ «Մենք 2023-ին հայտնվել ենք շատ ծանր և բարդ իրավիճակում։ Նախագահի պաշտոնում իմ թեկնածությունը քննարկվել է վերջին օրերին՝ հենց Արայիկ Հարությունյանի հրաժարական տալու օրերին։ Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ ստանձնել եմ այդ պարտականությունները, պատասխանատվությունը այն ժամանակ, երբ Արցախից գրեթե բոլորը հրաժարվել էին։ Ես վերցրել եմ այդ պատասխանատվությունը՝ հասկանալով իրավիճակի բարդությունը։ Մենք կայացրել ենք որոշումներ՝ ելնելով ստեղծված իրավիճակից։ Մենք բանակցում էինք ադրբեջանական կողմի հետ, որպեսզի պահպանեինք վիճակը կայուն և սկսեինք բանակցությունները Արցախի և ժողովրդի հետագա ճակատագրի վերաբերյալ, բայց Ադրբեջանի կողմից չենք ստացել համապատասխան երաշխիքները, որ ժողովուրդը կարող է այնտեղ անվտանգ ապրել»։

«Ո՞վ և ինչո՞ւ էս ամեն ինչը գցեց ձեր գրպանը»․ լրագրողը՝ Սամվել Շահրամանյանին
2219 | 0
Facebook