««Եռաբլուր»-ը մի տեղ է, որտեղ մենք պետք է միշտ մտածենք ավելի ուժեղ բանակ, ավելի պինդ պետականություն ունենալու մասին։ Ես շատ հաճախ եմ այցելում «Եռաբլուր»»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ով 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով այցելել էր «Եռաբլուր» պանթեոն։ Խոսելով պարտության պատճառների մասին՝ Արշակյանն ասաց․ «Իմ գնահատմամբ, այն քայլերը որոնք բերել են այս վիճակին, անխուսափելիորեն բերելու էին։ Այս իրավիճակը մեր պետական համակարգի աշխատանքի, տեղի ունեցած կոռուպցիաների, չարաշահումների, մեր քաղաքացիների ապրածի հետևանքն է»,-ասաց Արշակյանը։