Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սահմանազատման հաջորդ էտապի վերաբերյալ որոշում չկա»․ Մհեր Գրիգորյան

10:06, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ.
«Սահմանազատման հաջորդ էտապի վերաբերյալ որոշում չկա»․ Մհեր Գրիգորյան

«Իհարկե կարող են գնահատականները տարբեր լինել, բայց պիտի նայենք հարցի էությանը և հարցի ֆունդամենտալ մասին։ Գործընթացը ամբողջությամբ հրապարակային է՝ թե՛ իրավական մասը, թե՛ փաստացի կատարումը»,-լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ի պատասխան այն հարցի, թե «բազմաթիվ քաղաքացիների, հասարակական-քաղաքական գործիչների հնչեցրած՝ այդ թվում բազմիցս խորհրդարանի ամբիոնից, գնահատականներով առաջին սահմանազատման և սահմանագծման գործընթացը, որը կատարվել է Տավուշում, եղել է անօրինական»։ «Վստահեցնում եմ ձեզ, որ գործընթացը բացարձակ օրինական է։ Իսկ սահմանազատման հաջորդ էտապի հետ կապված որոշում չկա։ Մենք դեռ պետք է ավարտենք կանոնակարգի հետ կապված։ Ես կարծում եմ սահմանազատման գործընթացը և դրա շուրջ պայմանավորվածության հիմնական նպատակը նա է, որպեսզի բոլոր խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ, իրավական լուծում ստանան»,-հավելել է Գրիգորյանը։

«Սահմանազատման հաջորդ էտապի հետ կապված որոշում չկա»․ Մհեր Գրիգորյան
778 | 0
Facebook