Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «44-օրյա պատերազմից 4 տարի անց չեն հրապարակվել պատերազում բոլոր զոհվածների անունները, նրանց ընդհանուր թիվը։ Ամեն ինչ արվում է պատերազմում մեր պարտության պատճառները ծածկելու, իսկական մեղավորներին մաքրաջրելու համար։ Օրինաչափ է, որ պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը համարվում է գաղտնի, դրա ոչ գաղտնի մասն էլ չի հրապարակվել։ 2020 թվականի պատերազմում մենք պարտված էինք մինչև դրա սկսվելը, որովհետև շատ բան արվել էր պարտվելու համար, մենք պարտված էինք դեռ 2015-ին, երբ փոխեցին սահմանադրությունը, պարտված էինք 2018թ․ մայիսի 8-ին, երբ արտերկրի հզոր կենտրոնները ներսի ազդեցիկ ուժերի միջոցով իշխանության բերեցին Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա «լուծի Արցախի հարցը», նա էլ լուծեց, հիմա էլ Հայաստանի հարցն է լուծում։ 44-օրյա պատերազմը չի ավարտվել, մեզ համար այն շարունակվում է»։