Հայտնել էինք, որ իշխանության ներկայացուցիչները այսօր այցելել են «Եռաբլուր» Պանթեոն։ Արցախի ԱԺ պատգամավոր Մետքասե Հակոբյանը չկարողացավ զգացմունքները զսպել, վանկարկումներ արեց նրանց հասցեին՝ կոչելով․ «արյան մեջ թաթախվածներ»։
«Շրջվեցին, զզվանք արտահայտող դեմքերով նայեցին։ Ի՞նչ բարոյականություն ունեն գան երեխեքի շիրմաքարերի մոտ կապիկություն անեն։ Բարոյականություն ունենան գոնե այս օրերին չգան։ Զոհվածի ծնողը մեքենան չէր կարողանում կայանել, քանի որ անթիվ անհամար ոստիկանական մեքենաներ են ու կարմիրբերետավորներ։ Եկել են լայնաբերան ժպիտներով կանգնել, իբրև հարգանքի տուրք են մատուցում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։