«ՀՀ Սահմանադրության համաձայն, Սահմանադրությանը հակասող համաձայնագրերը չեն կարող համաձայնեցվել։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո, այն պետք է ՍԴ ուղարկենք, որպեսզի վերջինս պարզի դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Եթե մեր ՍԴ-ն կորոշի, որ խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, թեպետ մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ, այնուամենայնիվ, եթե նման բան տեղի ունենա, կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար»,- ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իսկ եթե որոշվի, որ համապատասխանում է, այդ դեպքում խորհրդարանում վավերացնելու խոչընդոտ չի լինի»,- հավելեց նա։