Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա»․ Նիկոլ Փաշինյան

00:48, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2024 թ.
«ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա»․ Նիկոլ Փաշինյան

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ վարչապետը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մասին․ «ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա։ 2024-ի օգոտոսի 30-ին ստորագրվել է երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Դրանով երկու երկրները պայմանավորվել են 1991-ի Ալմա Աթայի հռչակագիրն ամրագրել որպես սահմանազատման բազային սկզբունք ու առաջնորդվել դրանով․․․ Մնում է անել հաջորդ քայլը՝ ստորագրել խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ում
1100 | 0
Facebook