«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում կադրեր է հրապարակել՝ կից գրելով․ «Երևանում ՔՊԿ-ն ի թիվս այլ խնդիրների, տրանսպորտի հարցն էլ չկարողացավ լուծել ու մի քանի տասնյակ մարդ մի կանգառում ժամերով սպասում են տրանսպորտի, դե, իսկ տրանսպորտն էլ 2025-ի հունվարի 1-ից շուրջ 3 անգամ թանկ է արժենալու...»։