Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ի տարբերություն Քոչարյանի, Սերժի և Նիկոլի՝ Լևոնն ուզում էր լուծում բերել»․ Թաթուլ Հակոբյան

23:42, հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2024 թ.
«Ի տարբերություն Քոչարյանի, Սերժի և Նիկոլի՝ Լևոնն ուզում էր լուծում բերել»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի գրառումը․ «Այսօր առավոտյան իմ տեղադրած երեք նկարները՝ ժպտացող Սերժն ու Գյուլը, Նիկոլն ու Էրդողանը և Քոչարյանն ու հայր Ալիևը, լայն մեկնաբանությունների տեղիք է տվել:
     Բազմաթիվ հարցերից, քննադատություններից ու մեկնաբանություններից առանձնացրել եմ 2 կարևոր բան, իմ կարծիքով.
     ա/ իսկ ինչո՞ւ չեմ տեղադրել Լևոնի նկարը,
     բ/ ինչո՞ւ չպետք է համեմատում Նիկոլին Սերժի ու Քոչարյանի հետ, Նիկոլը պարտված է, նրանք՝ հաղթած:
     Ուրեմն, առաջին. տեղադրում եմ Լևոնի նկարը (լայն ժպտացող, հրճվանքից ընկնող նկար ուղղակի չգտա, այլապես կդնեի) Դեմիրելի և ժպտացող Ալիևի հետ միասին:
     Ես Լևոնի նկարը առավոտյան չէի դրել, քանի որ Լևոնը Լևոն է և լուծում էր ուզում բերել, ի տարբերություն Քոչարյանի և Սերժի, որոնք լուծում չէին ուզում, նրանց հետաքրքրում էր/է իշխանություն և փող, և ի տարբերություն Նիկոլի, որը նույնպես լուծում չէր ուզում, ուղղակի ստիպված է գնալ պարտադրված լուծման, որը լուծում չէ....
     Երկրորդ. չէ՞ որ Քոչարյանն ու Սերժը հաղթած էին, իսկ Նիկոլը պարտված:
     Նախ, Քոչարյանն ու Սերժը չէին հաղթել թուրքին կամ ադրբեջանցուն, նրանք հանցավոր հեղաշրջման արդյունքում հաղթանակ էին կողոպտել: Քոչարյանն ու Սերժը հաղթել էին ոչ թե թուրքին ու ադրբեջանցուն, այլ Հայաստանին:
     Բացի այդ, հենց պարտված ժամանակ, ինչպես Նիկոլն է, պետք է մտածել ազգը վերջնական կործանումից փրկելու մասին (չեմ ասում, թե Նիկոլը փրկողն է): Իսկ ի՛նչ՝ Խատիսյանին, Ահարոնյանին ու մեր հիմնադիր մյուս հայրերին ցանկանլի է՞ր Հայոց ցեղասպանությունից մի քանի տարի անց աղերսողի դերում մեկնել Պոլիս և ջարդարար Էնվերից ու Թալեաթից բաներ խնդրել»։

2715 | 3
Facebook