Սպիտակ տանը մեկնարկել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Ջո Բայդենի հանդիպումը, հայտնում է BBC-ն։ Նրանք կքննարկեն Զելենսկու ներկայացրած «Հաղթանակի ծրագիրը», ԱՄՆ-ի կողմից հատկացվելիք 8 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը և այլ հարցեր։