ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ռադար Արմենիա»-ի հետ զրույցում բացառել է Արդարադատության փոխնախարարի հրաժարականից հետո նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար սկսված ստորագրահավաքը դադարեցնելը։
«Բնականաբար՝ ոչ։ Եթե նույնիսկ որոշ մարդիկ ընկալում են, որ դա փոխնախարարի նշանակման հետևանքով է, և նախաձեռնողները ետ կանգնեն, ապա ակամա դա կհաստատեն, որն անընդունելի է քաղաքականության տեսանկյունից։ Հետևաբար՝ ես բացառում եմ։ Առավել ևս գիտենք, որ փոխնախարարի նշանակումը չէր պատճառը, որ այդ նախաձեռնությունն իրականացվել է»,- ասել է պատգամավորը։
Հարցին՝ տեսակետ կա, որ այդ նշանակումը պատճառներից մեկն է, Աղազարյանն ասել է՝ էական նշանակություն չի ունեցել: Ըստ նրա՝ Մինասյանի դեմ ստորագրահավաք կազմակերպելու հարցում նշանակություն չի ունեցել անգամ Միքայել Մինասյանի եղբայրը լինելը։
Իսկ թե ինչո՞ւ են դժգոհ ՔՊ խմբակցությունում, որ նախարարի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք են սկսել. Աղազարյանը նշել է․ «Չեմ կարող շատ մանրամասներ ասել, նպատակահարմար չեմ գտնում, որովհետև փաստ չէ, որ իմ կամ մյուսի տեսակետը բացարձակ ճշմարտություն է, որովհետև գուցե նաև չեղարկման առարկա դառնա»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։