Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բա արժե՞ր 17 օրվա «պրոֆեսիոնալիզմի» համար շալակել Հայրենիքի հանձնման մեղքի բաժինը»․ Ռուբեն Մելիքյան

21:36, հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2024 թ.
«Բա արժե՞ր 17 օրվա «պրոֆեսիոնալիզմի» համար շալակել Հայրենիքի հանձնման մեղքի բաժինը»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «17 օրով փոխնախարարի քաղաքական պաշտոն զբաղեցնելուց հետո Սիրվարդ Գևորգյանը հրաժարական է տվել։ Այդ քայլը նա պատճառաբանում է ինչ-որ «խարդավանքներով», այլ ոչ թե քաղաքական հարցերով, օրինակ՝ ն.փաշինյանի կողմից Էրդողանի առջև ծնկելով։
     Բա արժե՞ր 17 օրվա «պրոֆեսիոնալիզմի» համար շալակել 4000 զոհի արյան, Հայրենիքի հանձնման, տիեզերական մասշտաբի դավաճանության, անպատվության ու ստորացման համար մեղքի բաժինը։ Արժե՞ր, թե՞ չարժեր։ Թե՞ կարծում է՝ հիշեցնող չի լինի։ Կլինի՛։
     666 օրվա փոխնախարար (2012-2013թթ)* հակապրոֆեսիոնալ իրավաբան
     Ռուբեն Մելիքյան
     * Էն ժամանակ այդ պաշտոնը հայեցողական էր, այլ ոչ՝ քաղաքական»։

5381 | 0
Facebook