ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հնարավոր պաշտոնանկության հարցով որոշ պատգամավորների ստորագրահավաքի մասին հարցին ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ասել է․ «Ես ոչ մի բան ո՛չ նախաձեռնել եմ, ո՛չ արտահայտվել»։ Հարցին՝ կմիանա՞ք դրան, ասել է․ «Ինձ որևէ մեկը չի առաջարկել նման բան, երկրորդ, Գրիգոր Մինասյանի հետ աշխատելու ընթացքում ոչ մի խնդիր չեմ տեսել»։