«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունն է տարածել, որ իբր Հայաստանի զինուժը Գորիսի շրջանի Արավուս գյուղից ռմբակոծել է, ուշադրություն, Նախիջևանի Լեկեդաղ գյուղը։
Արավուսը սահմանակից է Բերձորին (Լաչինին) և Նախիջևանից հեռու է 70 կմ։
Փաստորեն, Ադրբեջանը մինչև հիմա Հայաստանի սահմանակից բնակավայրերի անունները չգիտի ու այս մակարդակով էլ սահմանազատում է նախատեսում անել։
Հուսով եմ, Հայաստանը այս խայտառակ կեղծիքը պատշաճ կներկայացնի միջազգային հանրությանը»։