Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել»․ ՀՀ ՊՆ

20:06, հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2024 թ.
«Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել»․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
     Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

2315 | 0
Facebook