Նյու Յորքում այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների հանդիպումը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ թելեգրամյան ալիքում հրապարակված լուսանկարից երևում է, որ Արարատ Միրզոյանը չի մասնակցել այդ հանդիպմանը։
Հիշեցնենք՝ այս պահին ընթանում է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը։