Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Օրբելի փողոցը պարալիզացվելու է»․ Սամվել Հակոբյան

17:54, հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2024 թ.
«Օրբելի փողոցը պարալիզացվելու է»․ Սամվել Հակոբյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության գործընկերներիս հետ ներկա գտնվեցինք Արաբկիր վարչական շրջանում Օրբելի 23-29 հասցեում ծրագրվող շինարարության ՇՄԱԳ առաջին լոմանը:
     14 շենք, որոնցից հինգը՝ 35 հարկ, ԸԴՆՀԱՆՈւՐ 220 ՀԱՐԿ:
     Բնակարանների քանակը 1500 է, ավտոկայանտեղին՝ 1100: Անտեսված է այն փաստը, որ բնակիչներից բացի այնտեղ մեքենայով մուտք են գերծելու նաև կոմերցիոն և հանրային օբյեկտների այցելուները:
     Օրբելին այս պահին արդեն գերծանրաբեռնված է, պիկ ժամերին փողոցը խցանվում է 2 ժամով: Եթե այս նոր շենքերն էլ կառուցվեն, փողոցը կանգնելու է:
     Կառուցապատողն էլ, ի դեպ, նույն այն «Ռենշին» ընկերությունն է, որը Հայփոստի 12000 քմ տարածքում նախագիծ է իրականացնելու՝ փոստի շենքից մինչև Պարոնյան փողոց: Ավելացնենք նաև, որ Օրբելի փողոցում կառուցվող երկնաքերերի պատճառով արդեն իսկ խաթարվել է Երևանի Հակոբ Օշականի անվան N172 հիմնական դպրոցի դասապրոցեսը։ Երկու շաբաթ է՝ դասերն օնլայն են ընթանում։ Շահում է իշխանությունը, տուժում՝ քաղաքացին»։

2713 | 0
Facebook