ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանն արձագանքել է հաղորդավար Պետրոս Ղազարյանի գրառմանը․ «Պետրոս Ղազարյանը վաղուց է հանդես գալիս որպես իշխանության ներկայացուցիչ և այժմ պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին։ Պետրոս, արդյո՞ք դուք կարծում եք, որ մարդիկ այդքան միամիտ են, որ չեն կարող տարբերակել երկու պատերազմում հաղթած, հայկական Արցախը պաշտպանած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժպիտը և ձեր պաշտպանյալ կապիտուլյացված Նիկոլին, ով Արցախը հայտարարել է ադրբեջանական»,- գրել է Դանիելյանը։
Ավելի վաղ Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր տարածել՝ գրելով հետևյալը․ «Էս քանի օրա ֆեյսբուքյան հայրենասերները, կայքերը, տելեգրամ ալիքները, մի խումբ լրագրողներ, վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ վերլուծում են Փաշինյանի ժպտադեմ նկարը` իբր բռնացրել են նրա թրքամետ լինելը։
Մեր ողբերգություններից մեկն էլ հասարակության ու քաղաքական որոշումներ կայացնողների միջև խողովակի դեր կատարող այդ շերտի էդ աստիճան դատարկությունն ու տկարամտությունն ա։
Եթե վերլուծաբաններն ու լրագրողները էս են, բա հասարակությունը ինչպես պիտի մարսի քաղաքական հարցերը և ադեկվատ որոշումներ կայացնի։
Չէ որ նկար վերլուծող այդ դատարկագլուխ ու անպատասխանատու պլեադան միջնորդնա վերնախավի ու հասարակության միջև։
Էս նկարներով ուզում եմ ասել, որ ժպտալը նորմալա միջազգային հանդիպումներում, թուրքերի և բոլորի հետ։ Իսկ եթե մեր ղեկավարները, թուրք տեսած Գառնիկի դեմքով հանդիպեն թուրք ղեկավարներին, մենակ խայտառակ կանեն իրենց, բոլորին և պետությունը»։
Փաշինյանն ու Էրդողանը
Քոչարյանն ու Հեյդար Ալիևը
Սարգսյանն ու Գյուլը