Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գրադարաններն անշուք են, ի՞նչ անենք, որ գրավիչ դառնան»․ Հակոբ Ասլանյանը՝ փոխնախարարին

16:54, հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2024 թ.
«Գրադարաններն անշուք են, ի՞նչ անենք, որ գրավիչ դառնան»․ Հակոբ Ասլանյանը՝ փոխնախարարին

ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հարց ուղղեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին․ «Դեռ փոքր հասակից նկատել եմ, որ գրադարաններն անշուք են, ի՞նչ եք կարծում, ի՞նչ նոր բաներ պետք է արվի, որ գրադարանը գրավիչ դառնա»։ Հարցին ի պատասխան՝ փոխնախարար Քոչարյանն ասաց․ «Ես նշել եմ, որ մեր օրերում գրադարանը արդեն պետք է նաև իրականացնի հավելյալ ծառայություններ, որպեսզի կարողանա բավարարել ընթերցողի կարիքները։ Օրինակ՝ գրադարանը կկարողանա սրճարանային գործունեություն ծավալել, որպեսզի ներսում գտնվող մարդիկ, եթե ընթերցանության կամ աշխատանքի ժամանակ ուզենան իրենց բնական կարիքները բավարարեն՝ ջուր, սուրճ խմեն, ունենան այդ հնարավորությունը։ Նաև շատ նորմալ է, եթե կինոդիտումներ կազմակերպվի կամ այլ մշակութային միջոցառումներ, նաև հաշվի առնելով, որ շատ դեպքերում մենք ունենք սահմանափակ մշակութային միջոցառումներ անցկացնելու հնարավորությամբ համայնքներ»։

«Գրադարաններն անշուք են, ի՞նչ անենք, որ գրավիչ դառնան»․ Հակոբ Ասլանյանը՝ փոխնախարարին
625 | 0
Facebook