Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում չկա իշխանափոխության հարց, կա Հայաստանի ազատագրման հարց»․ Երվանդ Վարոսյան

17:24, հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2024 թ.
«Հայաստանում չկա իշխանափոխության հարց, կա Հայաստանի ազատագրման հարց»․ Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չկա Հայաստանում իշխանափոխության հարց, կա Հայաստանի ազատագրման հարց։ Ու լինենք անկեղծ` հայությունը չունի առկա իրականության գիտակցումը, չունի նաև հարցի լուծման համար անհրաժեշտ ներքին ռեսուրս։
     Եթե ինչ-որ բան էլ պատահի, ապա, ինչպես եղել է վերջին մի քանի հարյուրամյակներում, դա լինելու է հայությունից անկախ ընթացող գեոքաղաքական պրոցեսների արդյունքում ինքնաբերաբար ձևավորված երջանիկ պատահականություն։
     Աշխարհն է այդպիսին` կամ դո՛ւ ունես նպատակ, կամ այդ ունեն ուրիշները, կամ դո՛ւ ունես խելք, կամ դա ունեն ուրիշները, կամ դո՛ւ ունես արժանապատվություն, կամ դրանից ունեն ուրիշները։
     Յոլա գնալու, տուն պահելու կամ փող աշխատելու համար պետություն ունենալն անբնական շռայլություն է»։

789 | 0
Facebook