Անհրաժեշտ է, որ Բելառուսն է՛լ ավելի ուժեղացնի իր պաշտպանունակությունը և պատրաստվի հնարավոր պատերազմին, բելառուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Հին բանաձև է՝ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։ Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ մենք չենք պատրաստվում և չենք ցանկանում պատերազմել... Այդ ամենն արդեն ասվել է: Մեր հակառակորդները սա լսում են, բայց իրենց գործն են անում։ Ուստի մենք պետք է պատրաստվենք պատերազմի: Եվ տա Աստված, որ այդ պատերազմը չլինի»,- նշել է Լուկաշենկոն:
Ըստ լրատվամիջոցի՝ Բելառուսի նախագահը բազմիցս մեղադրել է հարևան երկրներին սահմանին զորքեր կուտակելու մեջ: