«Հըզբոլլահ» շարժման զինյալները սահմանի տարբեր հատվածներում գրոհել են իսրայելական բանակի շուրջ 17 դիրք, ասվում է շարժման մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն։
Նշվում է, որ օրվա ընթացքում հարվածներ են հասցվել նաև իսրայելական բանակի զորանոցներին, հենակետերին և հավաքատեղիներին։ Արդյունքում իսրայելցի զինվորականների շրջանում կան զոհեր և վիրավորներ։