Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել

23:18, հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2024 թ.
32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 14-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնից․ հայտնել են, որ սեպտեմբերի 13-ին նշված բժշկական կենտրոնում ծննդաբերության նպատակով իրենց է դիմել մի ծննդկան։ Պարզվել է, որ ծննդաբերության ընթացքում «պորտալարի արտաանկման» պատճառով երեխան մահացած է ծնվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծննդկանը Վայոց ձորի մարզի բնակիչ 32-ամյա Ծ. Վ-ն է:

1761 | 0
Facebook