ԲԴԽ-ն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, քննում է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Այս հարցի վերաբերյալ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացին դիմել է փախուստի Հայաստանում հենց դատարանի շենքից: Մեղավո՞ր է արդյոք դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Բարձրագույն դատական խորհուրդը որոշումը կհրապարակի շուտով»: