Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրայր Թովմասյանի գործի քննությունն ավարտվեց

20:30, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.
Հրայր Թովմասյանի գործի քննությունն ավարտվեց

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։ Վճիռը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 15։00-ին։

Թովմասյանի և իր փաստաբանների պնդմամբ, նրան մեղսագրվող արարքի հիմքում ընկած է բացառապես քաղաքական հետապնդումը։ Նրանք պաշտպանական ճառով հանդես եկան 6 օր։
     Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական:

1682 | 0
Facebook