Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փորձ է կատարվում Իրանի համար այլ ճակատ բացել, ինչը չի բխում հենց մեր շահերից». Կարեն Հովհաննիսյան

20:18, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.
«Փորձ է կատարվում Իրանի համար այլ ճակատ բացել, ինչը չի բխում հենց մեր շահերից». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շոյգուն կրկին Իրանում է, այս անգամ` չհայտարարված այցով։ Կարծում եմ, որ Շոյգուն Իրան է մեկնել նրա համար, որ առաջին ձեռքից Իրանին հավաստիացնի, որ ՌԴ գործողությունները Հարավային Կովկասում չեն կարող հակասել Իրանի ազգային շահերին։ Ավելի կոկնրետ, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցքի հետ կապված հարցերում Շոյգուն փորձում է Իրանին ներկայացնել ՌԴ դիրքորոշման հիմնավորվածությունը։ Ամեն դեպքում, դատելով Իրանից եկող հաղորդագրություններից, Իրանն անդրդվելի է իր` նախապես հայտարարած կարմիր գծերի մասով, հենց դա է պատճառը, որ այնտեղ ևս խոսք է գնացել եռակողմ հայտարարության մասին (ըստ որոշ հրապարակումների):
     Այս ամենին զուգահեռ փորձ է կատարվում Իրանի համար այլ ճակատ բացել, ինչը չի բխում հենց մեր շահերից։ Այս պահին Իրանը չպետք է զբաղված լինի այլ ռազմական գործողությունով ուղիղ ներգրավմամբ, ինչին ձգտում են որոշ ուժեր։ Կարծում եմ, որ ՌԴ-ն Իրանի կարմիր գծերը չի կարող հաշվի չառնել երկու հիմանական պատճառով։
     Առաջին, որ, ըստ որոշ հրապարակումների, Իրանը ՌԴ-ին ռազմամթերք, կամ ռազմական տեխնիկա է մատակարարում։
     Երկրորդ, Իրանի դերի նվազեցմամբ տարածաշրջանում ավելանում է թուրքական դերը, այսինքն, Իրանի տեղը չի կարող զբաղեցնել ՌԴ-ն։
     Փորձեցի հակիրճ ներկայացնել»:

2021 | 0
Facebook