Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Հատված Երևանի նոր Գլխավոր հատակագծից:
Ելնելով գլոբալ կլիմայական փոփոխություններից` անհրաժեշտ է առկա տեսակների վերանայում և առաջիկայում այնպիսի բույսերի օգտագործում կանաչապատման մեջ, որոնք առավել քիչ ջրային ռեսուրսներ կպահանջեն և հարմարված կլինեն չորային պայմաններին։
Մնաց անհասկանալի է, ինչու չորադիմացկուն թեղին, որ նաև արտակարգ փոշի նստեցնող հատկանիշով է օժտված, կայուն հացենին փոխարինվեց խոնավասեր և անհամեմատ ավելի ցածր կայունություն ունեցող ձիակասկով, կատալպայով, ալբիցիայով, սակուրայով․․․ Կողմնորոշվեք, էս ինչ եք անում քաղաքի փողոցների կանաչապատման հետ․․․ Ձեր գրածը ու 2023-2024թթ. արածը տրամագծորեն տարբերվում են»։