Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նպատակ ունենք, որ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30%-ը լինի ՀՀ ներսում»․ Արմեն Գրիգորյան

16:00, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.
«Նպատակ ունենք, որ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30%-ը լինի ՀՀ ներսում»․ Արմեն Գրիգորյան

«Հայաստանի անվտանգության արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը բազմազանեցումն է։ Այդ բազմազանեցման հիմնական նպատակն այն է, որ խնդիրները, որոնք ունեցել ենք առնվազն 2020-ի պատերազմի ընթացքում և պատերազմից հետո, կարողանանք կառավարելի դարձնել, նաև Հայաստանի կարողություններն ավելացնենք»,- «Հայաստանի ազգային անվտանգությունը. ընթացիկ զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այսօր մենք ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ունենք մի քանի կարևոր գործընկերներ՝ Հնդկաստանը, Ֆրանսիան, և մենք փնտրում ենք նոր գործընկերներ։ Մենք նպատակ ունենք, որ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30 տոկոսը լինի ՀՀ ներսում, այսինքն, ռազմարդյունաբերական ոլորտը սպասարկի ՀՀ կարիքը։ ՀՀ-ի համար ռազմավարական առաջնահերթություններ են ինքնիշխանության, ժողովրդավարության ամրապնդումը և տարածքային ամբողջականության պաշտպանությունը։ Բազմազանեցման գործընթացը պետք է սպասարկի հենց այս ռազմավարական նպատակները»,- նշել է Գրիգորյանը։

«Նպատակ ունենք, որ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30 տոկոսը լինի ՀՀ ներսում»․ Արմեն Գրիգորյան
1135 | 1
Facebook