Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«12 քաղաք, 241 գյուղ, 2386 խաչքար․․․ ի՞նչ ենք թողել Արցախում»․ Արմեն Սարգսյան

14:48, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.
«12 քաղաք, 241 գյուղ, 2386 խաչքար․․․ ի՞նչ ենք թողել Արցախում»․ Արմեն Սարգսյան

12 քաղաք, 241 գյուղ, 11450 բնակարան, 13550 տուն, 15 գործարան, 60 ֆաբրիկա, 200 մշակույթի տուն, 25 թանգարան, 115 գրադարան, 4 համալսարան, 7 քոլեջ, 232 դպրոց, 232 մարզադահլիճ, 11 սպորտդպրոց, 4 մարզադաշտ, 2386 խաչքար, 400 միջնադարյան գերեզման, 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 37 ՀԷԿ, 48 հանքեր, 5 ջրանցք, 11 հիվանդանոց, 3500 հա անտառ։
     Արցախի հայաթափումից հետո նյութական կորուստների վիճակագրությունն այսպիսինն է՝ մոտ 100 մլրդ․ դոլար արժողությամբ։ Տվյալներն այսօր «Մեկ տարի առանց Արցախի․ վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» խորագրով քննարկման ժամանակ ներկայացրել է Genesis Armenia ուղեղային կենտրոնի հումանիտար հետազոտությունների ղեկավար Արմեն Սարգսյանը։ «Հեռու ենք այն մտքից, որ այսօրվա զեկույցն ամբողջովին արտացոլում է Արցախի նյութական կորուստների վիճակագրությունը։ Առաջին հայացքից թվում է, որ եթե այս զեկույցը կա, ապա մենք հաշտվել ենք, որ Արցախն արդեն կորցրել ենք և սկսել ենք մտածել նյութական կորուստների մասին։ Բայց ոչ, այս զեկույցին պետք է հաջորդեն նոր ուսումնասիրություններ, որպեսզի մանրամասն իմանանք Արցախում մեր կորուստները, որ երբ վերադառնանք Արցախ, կարողանանք համեմատել և ազերի ոճրագործություններն անմիջապես կոնկրետ թվերով ներկայացնենք։ Մեր նպատակը վերադարձն է»,- ասել է Սարգսյանը։

Արցախի հայաթափումից հետո նյութական կորուստների վիճակագրությունը
1636 | 1
Facebook