Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պեսկովը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

13:36, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.
Պեսկովը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Կրեմլը համաձայն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարության հետ․ կազմակերպությունը որևէ վտանգ չի ներկայացնում ՀՀ ինքնիշխանությանը, РИА Новости-ի փոխանցմամբ, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ՀԱՊԿ-ը պաշտպանում է անդամ երկրների ինքնիշխանությունը․ մենք համբերատար կհասցնենք այս դիրքորոշումը Հայաստանի ղեկավարությանը»,- հավելել է նա։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետն այսօր հայտարարել էր հետևյալը․ «ՀԱՊԿ-ում մեր անդամությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ այն չի ապահովում ՀՀ-ի նկատմամբ իր պարտավորությունները, այլև այն պատճառով, որ Հավաքական անվտանգության պայմանագիրը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ-ի անվտանգության, հետագա գոյության և ինքնիշխանության համար»։

6184 | 0
Facebook