Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խաղաղության պայմանագիրն է, որ պետք է լուծի գերիների հարցը»․ Նիկոլ Փաշինյան

13:54, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.
«Խաղաղության պայմանագիրն է, որ պետք է լուծի գերիների հարցը»․ Նիկոլ Փաշինյան

«Հայաստանում և Ադրբեջանում միանման տեսակետ կա, որ խաղաղության պայմանագիրը բոլոր հնարավոր հարցերը պետք է լուծի։ Այդ թվում գերիների և պահվող անձանց վերաբերյալ հարցը։ Իմ կարծիքով, խաղաղության պայմանագիրն է, որ պետք է լուծի այդ հարցը, անկախ նրանից, դա բառացի գրված է պայմանագրում, թե՝ ոչ, քանի որ խաղաղության պայմանագիրը ենթադրում է ուրիշ մթնոլորտ, ուրիշ հարաբերություններ»,- հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
     «Մենք ասում ենք՝ եկեք ստորագրենք այն, ինչ համաձայնեցված է, և հնչում է տեսակետ, որ՝ ոչ, մինչև բոլոր հոդվածները չհամաձայնեցվեն, չի ստորագրվի։ Իսկ քանի՞ հոդված պետք է լինի այդ պայմանագրում։ Ասենք, օրինակ, 25 հոդված համաձայնեցված է, միշտ էլ կողմերից մեկը կարող է ասել՝ կա 26-րդ հոդվածը, որը շատ կարևոր է և այդպես շարունակ։ Փաստն այն է, որ աշխարհում չկա որևէ պայմանագիր, որ պատասխանում է բոլոր հարցերին»,- նշել է Փաշինյանը։

«Խաղաղության պայմանագիրն է, որ պետք է լուծի գերիների հարցը»․ Նիկոլ Փաշինյան
1313 | 1
Facebook