««Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իմաստը ՀՀ միջով անցնող բոլոր հնարավոր ճանապարհները բացելու մեր պատրաստակամության մասին է։ Սյունիքով, Տավուշով, Գեղարքունիքով, Շիրակով, Վայոց Ձորով, բոլոր հնարավոր տեղերով մեր ճանապարհները պատրաստ ենք տրամադրել»,- Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Այդ ճանապարհները պետք է գործեն առանց շրջանցելու կամ առանց վնասելու և ստորադասելու ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։ ՀՀ-ն պատրաստ է և ուզում է Ադրբեջանին անցում ապահովել նույն պայմաններով, ինչ Իրանը»,- նշել է Փաշինյանը։