Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Աշոտյանի տնային կալանքը բավականին ծանր պայմաններով է սահմանված»․ Տիգրան Աբրահամյան

10:00, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.
«Աշոտյանի տնային կալանքը բավականին ծանր պայմաններով է սահմանված»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղբանտարկյալ` տնային կալանքի մեջ գտնվող Արմեն Աշոտյանին էի այցելել:
     Եթե տպավորությունս կարճ փոխանցեմ, ապա քաղաքական գործունեության տեսանկյունից, տնային կալանքի ռեժիմը բավականին ծանր պայմաններով է սահմանված:
     Նախ, Արմենը զրկված է հեռախոսազրույցների հնարավորությունից այն դեպքում, երբ նույնիսկ քրեակատարողական հիմնարկում, ամենօրյա ռեժիմով` բացի շաբաթ-կիրակի օրերից, օգտվելու հնարավորություն ուներ:
     Ավելին, ՔԿՀ-ից նույնիսկ սքայփով տեսազանգեր անելու իրավունք ուներ:
     Առ այս պահը դատարանի որոշումը չկա և դեռ պարզ չի, թե արդյո՞ք Արմենը կարող է հոդվածներ գրել, քաղաքացիների հետ հարցուպատասխանի ֆորմատ ունենալ և այլն:
     Այս իրավունքները բանտային փուլում Արմենին տրված էր, սակայն այս պահի դրությամբ, այդ հարցը շարունակում է «օդում կախված» մնալ:
     Արմենի` նաև քաղաքական իրավունքների խիստ սահմանափակումն անշուշտ կապված է վերջինիս քաղաքական ակտիվ գործունեության հետ:
     Արմենին քաղաքական ակտիվությունից զրկելու որոշումը բնականաբար ընդունվել է իշխանության ամենավերևի օղակում և նպատակ ունի չեզոքացնելու հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի` ՀՀԿ-ի փոխնախագահին, ով ոչ միայն կուսակցական առաջին էշելոնի դեմքերից է, այլ առհասարակ դաշտի ակտիվ ու ազդեցիկ դերակատարներից:
     Միակ լավ հանգամանքն այն է, որ Արմենի Աշոտյանի կենցաղն ու կեցության պայմաններն է փոխվել, վերջինս իր ընտանիքի հետ է, սակայն քաղաքական տեսանկյունից, կրկնում եմ` նրա սահմանափակումներն առավել սուր բնույթ են ստացել:
     Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։:

2075 | 0
Facebook