Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Ինձ մի՛ չափեք ձեր արշինով». Արտակ Բեգլարյան

01:12, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.
«Ինձ մի՛ չափեք ձեր արշինով». Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Օրեր առաջ Վարդան Ղուկասյանն իմ վերաբերյալ բացարձակ սուտ տեղեկություն էր հրապարակել՝ պնդելով, թե ինչ-որ խոշոր հողատարածք եմ ձեռք բերել աստղաբաշխական գումարով:

Հայտարարում եմ, որ դա ամբողջապես զրպարտություն ու հերյուրանք է, և ես ո՛չ նման տարածք եմ ձեռք բերել, ո՛չ էլ երբևէ տիրապետել եմ իմ օրինական եկամուտներից բացի այլ գումարների:

Չգիտեմ, թե ինչ աղբյուրներից ու ինչ դրդապատճառներով է այս զրպարտությունը հրապարակվել, սակայն բոլոր իրավապահ մարմիններն ազատ են ստուգելու իմ ու ընտանիքիս գործունեությունն ու եկամուտները՝ օրորոցից առ այսօր:

Ես այն անձանցից եմ, որ իմ աշխատավարձից գոյացած շատ քիչ խնայողությամբ եմ տեղահանվել Արցախից, իսկ հիմա էլ աշխատում եմ, որպեսզի կարողանամ սեփական քրտինքով ու մաքուր խղճով պահել ընտանիքս և մեկ օր հիփոէեքային վարկով տուն գնել՝ ընտանիքիս նվազագույն կարիքները բավարարելու համար: Դեռ դրան զուգահեռ էլ հնարավորինս անում եմ իմ ժողովրդին դույզն ինչ օգտակար լինելու համար՝ չնայած իմ հանդեպ կեղտոտ արշավներին ու ճնշումներին:

Իմ մաքուր խիղճը, կյանքի սկզբունքներն ու բարի համբավը շատ ավելի կարևոր արժեքներ են ինձ համար, քան որևէ տեսակի գայթակղություն և որևէ չափի նյութական միջոցը:

Ինձ մի՛ չափեք ձեր արշինով և մի՛ խառնեք վայրի արջի ցեղերին...»։

5585 | 0
Facebook