Առավոտյան՝ ժամը 05։30-ին, վթարվել է «Արզական -Զովունի» 600 մմ թուջե խողովակաշարը` վայրկյանում 25 լիտր ջրի կորստով։
«Այստեղից են ջուր ստանում Երևանի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների մեծ մասը, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի որոշ բնակավայրեր։
Ահազանգը ստանալուց անմիջապես հետո Վեոլիա Ջուր ընկերության «Մաշտոց» շահագործման տեղամասը վթարի վայրում էր։ Ասֆալտը քանդելուց հետո պարզվեց, որ վթարը շատ ավելի բարդ է, քան ենթադրվում էր։ Այդ պատճառով էլ տարածքների ջրանջատումը երկարաձգվեց մինչև վաղը առավոտյան ժամը 08:00-ն»,- հայտնում են ընկերությունից։