Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Փնտրում ենք համախոհներ «ազգային մեդիա բանակը» համալրելու համար». Դավիթ Գրիգորյան

00:18, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.
«Փնտրում ենք համախոհներ «ազգային մեդիա բանակը» համալրելու համար». Դավիթ Գրիգորյան

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՈՒԶՈՒ՞Մ ԵՍ ԼԻՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԴԻԱ ԲԱՆԱԿԻ ՄԻ ՄԱՍ
     Բարեկամներ, ընկերներ, աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայրենակիցներ, մենք ստեղծել ենք մի հարթակ, որտեղ ձևավորվելու է «ազգային մեդիա բանակը»: Էս պահին մենք զբաղված ենք համախոհներ գտնելով: Ծանր բան չի լինելու, սարեր-ձորեր չենք գնալու, այլ ամեն մեկս մեր տեղում, մեր տանը կամ աշխատավայրոմ, ձեռքի տակ ունեցած «զենքով» պահելու ենք մեր զինվորի «տեղեկատվական թիկունքը»:
     Մեզնից պահանջվողն օրական մի քանի րոպե ժամանակ է ու մի քանի կարևոր նյութի տարածումը՝ տարբեր սոցանցերում: Մեծամասամբ այնտեղ, որտեղ մենք ակտիվ ենք լինում օրվա ընթացքում (Facebook, YouTube, Instagram, TikTok, Telegram, X, VK և այլն):
     *Ինչո՞ւ ենք ստեղծել այս հարթակը, որ ամեն անհրաժեշտ պահի միավորենք մեր ուժերն օնլայն դաշտում՝ հակազդելու հակառակորդի ամեն տեսակ քարոզչական ոտնձգության (լինի պատերազմական, թե ոչ պատերազմական շրջանում): Սակայն մեր «մեդիա բանակը» շատ ավելի կարևոր նպատակ ունի․
     - հաղթելու հակառակորդին ընթացող մեդիապատերազմում,
     - արձագանքողի դիրքերից տեղափոխվելու նախաձեռնողի դիրքեր,
     - լուծելու տեղեկատվության ոլորտում մարտավարական ու ռազմավարական խնդիրներ,
     - ԿԱՐԻՔԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ, ՀՀ զինված ուժերի մեր քաջարիներին
     Ազգային մեդիաբանակին միանալը բարդ բան չէ: Ուղղակի անցնում եք «Թելեգրամ» փակ ալիքի հղումով,
     ապա պատասխանում եք մի քանի պարզ հարցերի (սա էլ մեր խմբի անվտանգությունն ապահովելու համար է, որ «անցանկալի տարրեր չհայտնվեն») և վերջ, ԴՈՒՔ ԲԱՆԱԿՈՒՄ ԵՔ:
     Մեր առաջին արշավը մեր ռազմագերիների հայրենիք վերադառնալու՝ Բաքվի բանտերում գտնվող հայ զինվորներին իրենց ընտանիքներ վերադարձնելու մասին է: Փորձելու ենք աշխարհին հասցնել, որ չի կարող COP29 միջազգային գագաթաժողովն անցել Ադրբեջանում, որտեղ մարդուն դատապարտում են հայ լինելու համար:
     Վստահ եմ, որ էդ սուրբ առաքելության համար ամեն մեկս մեկ րոպե ժամանակ օրվա ընթացքում կգտնենք: Ես ամբողջ օրը լինելու եմ խմբում: Ուղիղ շփման մեջ ենք լինելու տարբեր հարցերով:
     Ինքս արդեն Մեդիաբանակում եմ, միացիր և ԴՈՒ»:

1932 | 1
Facebook