Լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժումը շուտով ռազմական գործողություն կսկսի Իսրայելի դեմ։ Այս ամենը կապված է ժամեր առաջ տեղի ունեցած` փեյջերների պայթյունի հետ: Այս մասին հայտնում է Haaretz լրատվականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ինչպես նշում է աղբյուրը, իրավիճակի նման գնահատականը տալիս են ուժայինները։ Նրանք ենթադրում են, որ ամեն ինչ կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։
«Բարձր պաշտոնյաներին խնդրել են չեղարկել նախկին պարտավորությունները՝ մասնակցելու հրատապ քննարկումներին, որոնք ընթանում են Կիրիում»,- գրում է Haaretz-ը։
Պարբերականը նաև նշում է, որ Իսրայելն արդեն սկսել է մտածել պատասխան գործողությունների մասին։ Թել Ավիվն այժմ դիտարկում է մի քանի հնարավոր սցենարներ «Հեզբոլլահ»-ի հարձակման դեպքում։