Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Temu-ից անձնական տվյալների արտահոսք է եղել»․ Սամվել Հայրապետյան

13:48, երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2024 թ.
«Temu-ից անձնական տվյալների արտահոսք է եղել»․ Սամվել Հայրապետյան

Ծրագրավորող, կիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրերս Temu-ից անձնական տվյալների արտահոսք է եղել, որի արդյունքում տասնյակ հազարավոր օգտատերերի տվյալներ հայտնվել են տարբեր մարդկանց ձեռքում։ Էդ մարդիկ այդ անձնական տվյալները կարող են օգտագործել այնպես՝ ինչպես որ կցանկանան, այդ իսկ պատճառով էլ արեք հետևյալ քայլերը․
     1. Փոխեք Temu-ի ձեր գաղտնաբառը
     2. Եթե ձեր Email-ի ու Temu-ի գաղտնաբառը նույնն է, ապա Email-ինն էլ փոխեք ու դրեք այլ բան
     3. Եթե կցած բանկային քարտ ունեք, ապա ժամանակավորապես անջատեք կայքից
     4. Քարտի վրա փորձնական մի քիչ գումար քցեք և սպասեք, եթե գումարը կորի կամ ձեր փոխարեն առևտուր փորձեն անել, ապա դիմեք ձեր քարտը սպասարկող բանկ թող սառեցնեն ու նոր քարտ տան
     5. Պատրաստ եղեք որ գուցե ձեր անունից պատվերներ անեն ու ձեր պրոֆիլի վրա պարտք գոյացնեն, նման դեպքում կապվեք Temu-ի support-ի հետ»։

2702 | 0
Facebook