Երևան-Սևան ավտոճանապարհի` ՀՀ նախկին ՃՈ անշարժ հենակետի` Աբովյանի գայի պոստի մոտ ոստիկանական գործողություն է իրականացվում։ Ոստիկանները փորձում են բերման ենթարկել «Զովք» սուպերմարկետի աշխատակիցներին, որոնք այդ տեղում անհնազանդության ակցիա են իրականացնում։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնել է «Զովքի» փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։
Նա ասել է, որ այդ տեղում, Վերին Պտղնիում ոստիկանների օգնությամբ փորձում են ճաղավանդակներ տեղադրել ճամփեզրին՝ առանց այդ հատվածում տեղակայված խանութների աշխատակիցների կարծիքը հաշվի առնելու։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։